slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Վերջին երկու տարիների ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոն «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» ՓԲԸ-ի հետ, որը հանդիսանում է Հայաստանում բացառիկ ներկայացուցիչը «Agilent Technologies» ամերիկյան ընկերության, համագործակցության շրջանակներում հաստատել է սերտ գործնական կապեր:

Հարկ է նշել, որ համատեղ աշխատանքների արդյունքում «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» ընկերությունն իրեն դրսևորել է որպես հուսալի գործընկեր, իսկ ընկերության աշխատակիցները հաստատել են մասնագիտական կարգավիճակ և պատրաստակամ են Փորձաքննությունների ազգային բյուրոյում «Agilent Technologies» ընկերության սարքավորումների շահագործման ընթացքում ծագած խնդիրների լուծմանը:

Հետևաբար, համատեղ աշխատանքների ընթացքում կուտակված դրական փորձը թույլ տվեց անցնել դեպի նոր համագործակցության ձևաչափերի: Այսպես, 2017 թվականի հունիսի վերջին Փորձաքննությունների ազգային բյուրոյում «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» ընկերության անմիջական աջակցությամբ մեկնարկել է «Agilent Technologies» ընկերության անվանակարգային գործիքների առցանց կոնֆերանսների շարքը: Մասնավորապես, առաջին առցանց կոնֆերանսը նվիրված էր «Agilent Technologies» ընկերության լուծումներին, որոնք կիրառվում են դատափորձագիտական լաբորատորիաներում և ընդգրկում էին երկու հիմնական թեմաներ՝

- Ավելի լավ լուծումների մշակում GC-MS սարքի համար;

- Agilent-ի կողմից GC-MS լուծումները դատափորձագիտության բնագավառում կիրառելու համար:

Առցանց կոնֆերանսին մասնակցում էին Փորձաքննությունների ազգային բյուրոյի բաժինների և բաժանմունքների աշխատակիցները: Առաջին առցանց կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են Agilent Technologies արդյունավետ լուծումները՝ հայտնաբերման, չափման և նմուշների վերլուծության վերաբերյալ, որոնք ունեն կենսական նշանակություն փորձագիտական հետազոտությունների իրականացման համար: Նշենք, որ ներկայումս նպատակ ունենալով բարձրացնել փորձաքննությունների իրականացման ճշգրտությունը առաջին հերթին բացահայտելու քրեական հանցագործությունը պահանջվում է տեխնիկական բարդ անալիտիկ ուղեկցում: Հետևաբար, առաջին առցանց ներածական կոնֆերանսի ընթացքում ներկայացել է «Agilent Technologies» ընկերության կողմից արտադրվող արդիական սարքավորումները (հայտնաբերման և վերլուծության), որոնք ընդգրկում են բոլոր ստանդարտ քրեագիտական հետազոտությունները:

Ակներևույթ ներկայացվել են հասանելի որոշումները սկանավորման և չափման համար, որոնք ներառված են GC/MS Ion Trap բարձր զգայնության համակարգում, ինչպես նաև LC/MS անալիզատորն ընդլայնված ավտոմատացման և կառավարման աշխատանքային գործընթացների հնարավորություններով:

Վերջում ավելացնենք, ինչպես արդեն վերը նշվել է տվյալ ձևաչափով առցանց կոնֆերանսները «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» ընկերության հետ կրելու են մշտական բնույթ:Առցանց կոնֆերանսի ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել նոր անալիտիկ մեթոդները, որոնք ուղղված են որոշելու «Դիզայներական թմրանյութները»: Համառոտ ներկայացվել է նաև Forensic Toxicology Application Compendium ժողովածուի բովանդակությունը (միայն դատաբժշկական փորձաքննության վերաաբերյալ) և կից ներկայացվող համալիր Essential GC / MS Designer դեղորայքները (միայն դատական փորձաքննության համար):

28 Դեկտեմբեր 2016

Snow